Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Դավիդ Զալկալիանին:
Նրա խոսքով, Թբիլիսիում նախատեսված է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական եռակողմ հանդիպում:
Զալկալիանին ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ակտիվորեն համագործակցել էներգետիկ և տարանցիկ նախագծերի շուրջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52306