Կիպրոսի նախագահն առաջարկել է կիպրոսցի թուրքերին գազի վաճառքից մասնաբաժին փոխանցել

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կիպրոսցի թուրքերին լուծում է առաջարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածնային պաշարները շահագործելու խնդրին. բացել էսքրոու հաշիվ՝ կիպրոսցի թուրքերին բնական գազի վաճառքից մասնաբաժին փոխանցելու համար:


Պարբերականի տվյալներով, Անաստասիադիսը կոնկրետ առաջարկ է արել օգոստոսի 9-ին թուրքական համայնքի ղեկավար Մուստաֆա Աքընջիի հետ հանդիպման ժամանակ, որից հետո այն ներկայացվել է գրավոր տեսքով:

«Առաջարկը, որն ամբողջությամբ հաշվի է առնում թուրքական կողմի արտահայտած ցանկացած մտահոգություն ածխաջրածնային եկամուտների մասնաբաժնի մասով, ներկայացվել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջիի դիտարկմանը»,- գրում է պարբերականը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52294