Մամուլ. Տիգրան Սարգսյանը վերադառնում է ՀՀ քաղաքական դաշտ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։ Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչեւ 2020 թվականը կարող է ուրույն ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական իրադարձությունների վրա։ Ըստ տեղեկությունների, ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա, որի արդյունքում հնարավոր է ներկայացվի մեկ միասնական թեկնածու, որն էլ կղեկավարի ընդդիմադիր դաշտի այդ սեգմենտը։ Թերթին հայտնի են դարձել այդ բլոկի առաջիկա հնարավոր թեկնածուների անունները. խոսքը նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի եւ Տիգրան Սարգսյանի մասին է։ Ռուսական շրջանակներն այս պահին ավելի հակված են Սարգսյանի թեկնածությանը. ըստ տեղեկությունների, վերջիններս նման քայլերով հույս ունեն հայ-ռուսական փխրուն դարձած հարաբերությունները հստակեցնել եւ շտկել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին: Ըստ մեր տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որեւէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ եւ դանդաղում է: Ավելին, Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարեւոր իրադարձությունները «ականջի հետեւ» գցելու համար: Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լեհաստանում սեպտեմբերի առաջին օրերին 2 կարեւոր միջոցառում էր նախատեսված՝ սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառում եւ սեպտեմբերի 3-5-ը Կրինիցա Զրդույ քաղաքում 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Տնտեսական ֆորումին Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր, իսկ 80-ամյակին՝ ոչ։ Հրավիրված չէր նաեւ Վլադիմիր Պուտինը։ Եվ որպես բողոքի նշան՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց չմասնակցել նաեւ ֆորումին։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն եւս հրաժարվեց այցից։ Բայց մենք տեղեկացանք, որ Արեւելյան գործընկերության երկրները հրավիրվել են այդ միջոցառմանը, եւ Ադրբեջանը, Մոլդովան ներկայացված են եղել իրենց նախագահների օգնականների, իսկ Բելառուսը՝ դեսպանի դեմքով։ Մինչդեռ Հայաստանից ոչ մեկը չի եղել։


Մենք հետաքրքրվեցինք, թե ով է հրավիրվել Հայաստանից, եւ ինչու Լեհաստանում գոնե ՀՀ դեսպանը ներկա չի եղել։ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ հրավերները ստացվել են․ «Սեպտեմբերի 1-ի Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառման հրավերը՝ ՀՀ նախագահի անունով, սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կրինիցա Զրդույ քաղաքում անցկացվող 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցության հրավերը՝ ՀՀ վարչապետի անունով։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները չեն մասնակցել այդ միջոցառումներին»։ Իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահը կամ իր ներկայացուցիչը չի մասնակցել այդ միջոցառմանը․ մեզ պատասխանեցին. «Հանրապետության նախագահն այդ օրերին գտնվել է նախապես ծրագրված արձակուրդում եւ ունեցել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածություններ»: Արձակուրդը, անշուշտ, կարելի էր հետաձգել կամ գոնե որեւէ մեկին ուղարկել այդ միջոցառմանը՝ Հայաստանը ներկայացնելու։ Իհարկե, եթե Արմեն Սարգսյանն ինքնուրույն քայլեր անելու ունակ լիներ եւ Նիկոլ Փաշինյանի ստվերից չվախենար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Թավշյա իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերություններում տարբեր պետական հաստատությունների կողմից իրականացվող ստուգումները չեն դադարում: Իշխանության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ դա Ծառուկյանի քաղաքականության մեջ լինելու գինն է: Քանի դեռ Ծառուկյանը քաղաքական ամբիցիաներ ունի, իշխանությունը միշտ մահակը պահելու է նրա գլխավերեւում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն շատ հեռու էր պահում ընդհանուր միջոցառման հյուրերից, եւ ավելին` մյուս պաշտոնյաների հետ կանգնած չէր հարթակին: Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարթակին կանգնած էին նույն ոլորտից երկու ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը: Սակայն սա միակ տարօրինակ հանքամանքը չէր. նա ոչ միայն մեկուսացած էր իրեն պահում, այլեւ միջոցառումից անմիջապես հետո հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին եւ մյուս պաշտոնյաների հետ չմնալով հյուրասիրությանը: Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նրան փոխելու մտադրությունների շուրջ խոսակցությունները, որոնք ոչ մի կերպ դեռ չեն հաստատվում»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին եւ նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց՝ սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի եւ քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին։ Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից։ Ահա այս ամենի հետ կապված՝ թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հանդես գալու մեկնաբանությամբ եւ կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վերաբերյալ։ Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, եւ իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանն, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ՄԻԲՍ բժշկաախտորոշիչ կենտրոնի պետական ֆինանսավորումը 2019-ի սկզբին՝ նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելացրել է՝ 22.72 մլն-ից դարձնելով 57․04 մլն դրամ: Թորոսյանն անգամ այն ժամանակ ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե պետպատվերը հավասարաչափ է բաշխվում, եւ կապ չունի, որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։ Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, եւ Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ եւ լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են առողջապահության նախարարության կայքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս եւս երկու հարսանիք է կայանալու Երեւանում։ Մեկը նախկինների ներկայացուցիչ՝ «Հայնավթամթերք» ընկերության նախագահ, նախկին պատգամավոր Վահագն Գրիգորյանի դստեր հարսանիքն է՝ էլիտար «Դվինում», սեպտեմբերի 6-ին։Մյուսը առողջապահության համակարգում փոթորիկ առաջացրած Գեւորգ Թամամյանի՝ Արսեն Թորոսյանի նախկին խորհրդականի հարսանիքն է, որը կայանալու է «Մեգերյան կարպետ» ընկերության դահլիճում, բավականին համեստ մասշտաբներով։ Նրա ընտրյալը բժշկուհի է»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։Ընդհանրապես, ֆեյք «ունենալը» նախկինում էլ էր «մոդա», իսկ այժմ պարզապես դարձել է զանգվածային։ «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը բավականին առանցքային է հատկապես գործող իշխանությունների շրջանում, որոնց ներկայացուցիչները, ընդհանուր թիմից զատ, առանձին-առանձին ֆեյքերի մի ամբողջ «գվարդիա» ունեն՝ իրենց գրառումները «լայքելու», «շեյրելու», մեկնաբանություններ անելու, ինչպես նաեւ բացասական նյութերի վրա «հարձակվելու» համար։ Աղբյուրի փոխանցմամբ, որոշ կառույցներ իրենց աշխատակազմերում առանձին հաստիքներ են պահում, ասենք՝«օգնականի» կարգավիճակով, որոնք հիմնականում զբաղվում են «շեֆի» սոցցանցային «կյանքն» ապահովելու եւ ապահովագրելու, ֆեյքային թիմի աշխատանքները համակարգելու եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան «միջամտություններ» ձեռնարկելու գործով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղավիացիայում օրերս հերթական դեպքը գրանցվեց. օդանավը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում: Թեեւ «Արմենիա» ավիաընկերությունը հայտնեց, որ Երեւան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, սակայն, մեր տեղեկություններով, օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղեւորները մեկնել են կանգնած: Մարդիկ փորձում են կապվել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ, տեղեկացնել՝ ապարդյուն: Նա ոլորտի խնդիրներով զբաղվելու փոխարեն շարունակում է վոյաժները: Այս անգամ էլ պաշտոնական գործուղման ընթացքում հասցրել է տեսնել եւ հուշերի գիրկն ընկնել իր կոպենհագենյան ընկերուհու հետ: Իսկ մինչ այդ համակարգից հեռանում են հին մասնագետները, օրինակ՝ կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, ում օրոք ավիացիայում նման կոպիտ սխալ չէր լինի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն եւ կտուգանի կարգազանց վարորդներին: Մինչեւ թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն, հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է մոտ 38 մլն դրամ հատկացնել Արարատյան դաշտում ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող հորերի կոնսերվացման համար: Նախատեսվում է, որ դրա արդյունքում կխնայվի 30 մլն խորանարդ մետր ջուր: Տարեկան ձկնաբուծարանների կողմից արդյունահանվում եւ Արաքս գետն է թափվում 800 մլն-1 մլրդ խմ ջուր: Սրա հետ համեմատած՝ 30 մլն-ը շատ չնչին ծավալ է, որը չի կարող փոխել Արարատյան դաշտի ընդերքի ջրային դիսբալանսը, բայց կարող է թույլ տալ կառավարությանը հասարակության աչքերին թոզ փչել»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52291

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel