Թուրքիան փորձել է Սիրիայում զարգացնել կապերն երկու գերտերության հետ՝ ՌԴ-ի հետ Սիրիայի արևմտյան հատվածում և ԱՄՆ-ի հետ՝ Եփրատից արևելք: Սակայն այդ ռազմավարությունը կաղում է, քանի որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև չկա կոնսենսուս Սիրիայի ապագայի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սելչուկ Չալակօղլուն:
Նա նշել է, որ դա դժվարացնում է Սիրիայում ամերիկյան և ռուսական շահերի միջև բալանսի պահպանումը:
Ըստ նրա, Իդլիբում առկա է սիրիական և թուրքական ուժերի միջև բախման հավանականություն և Էրդողանը Պուտինի հետ քննարկել է այդ հարցի հանգուցալուծման հնարավորությունները Սոչիում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52266