ԱԺ-ում սկսում են Կուսակցությունների մասին օրենքի եւ ԸՕ-ի փոփոխությունների աշխատանքները

Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:


«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը», - ասավծ է գրառման մեջ:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52255