Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դադարել իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել։
«Ես նույնիսկ չեմ կարողանում ԱՄՆ-ն գտնել այդ պատկերում, էլ ինչ ասեմ տիեզերքում պատժամիջոցների մասին»,- գրել է Ջահրոմին Twitter-ում եւ կցել տիեզերական միգամածության նկար:
«Տիեզերքը եւ պայծառ ապագան պատկանում են բոլորին, այլ ոչ թե ոմանց: Վե՛րջ տուր քեզ ոպես Թանոս ներկայացնել, Դոնալդ Թրա՛մփ»,- հավելել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52244