Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Էլմար Մամեդյարովը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջեյմս Լայլ Շարպի հավատարմագրերը:
«Էլմար Մամեդյարովը իր զրուցակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա ընթացքի մասին: Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը և վնասում են բանակցային գործընթացին», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52243