Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:


Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար:


Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը:


Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը համակարգողի պարտականությունները կատարել է Քեթրին Փոլարդը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52241