Ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել իմ տոհմածառի տիրույթ. Վահան Արծրունին՝ Արսեն Թորոսյանին

Հրաշալի կլիներ, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը չպղծվեր մի զեղումով, որը ի հայտ եկավ տեսաուղերձի տեսքով եւ որի հեղինակը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Այս մասին իր Facebook-ի էջի ուղիղ եթերում նշել է Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին՝ հավելելով, որ առկա խնդիրները կապված են առողջապահության նախարարությունում եղած խնդիրների հետ ու ընթացակարգային կարգավիճակ ունեն:


«Ինձ համար առաջին հերթին հետաքրքիր էր, թե արդյոք պարզաբանում կստանա այն պնդումը նախարարի, որ ցիանիդն այնքան էլ վտանգավոր չի բնակչության համար: Ցավոք իր տեսաուղերձում դա չարծարծվեց, ինչն ինձ զարմացրեց, նաեւ օրինաչափ թվաց, որովհետեւ նախարարի ուշադրության կենտրոնում հարցերի այլ փունջ էր՝ կապված իր վերջին գործողությունների հետ:


Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե ի հայտ չգար իմ անձի թեման: Այստեղ կա երկու ասպեկտ. Առաջինը պայմանավորված է նրանով, որ ես նախագահում եմ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: Հերթական անգամ փորձ արվեց թերըմբռնում առաջացնել, արհեստական խեղաթյուրում մտցնել այդ հարցում: Սա հստակ ձեւակերպված տենդենց է, որը համարյա մեկ տարի է առկա է: Այն սկսվեց այն պահից, երբ հոգաբարձուների խորհուրդը մտավ նախընտրական շրջանի մեջ»,-ասա Արծրունին:


Նա հիշեցրեց, որ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով. «Երկրորդ փուլը պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհուրդը պետք է ընտրեն նախագահ: Այդ ժամանակ սկսվեցին սպեկուլյատիվ, անհեթեթ պնդումներ, կոչեր մամուլում, որոնք նշմարեցին որոշակի միտում: Այսինքն այդ բոլոր միջոցառումները միտված էին շեղելու հանրային ուշադրությունն այն հանգամանքից, որ Վահան Արծրունին հանդես է գալիս նախ որպես հանրային ներկայացուցիչ: Նաեւ փորձեցին շեղել այն հանգամանքին, որը պայմանավորված է իմ արյունակցական կապով բժշկապետ Վահան Արծրունու հետ:


Որերորդ անգամ արծարծելով այս խնդիրը եւ փորձը ներկայացնելու այլ երանգով, պարզապես վիրավորում է նախ կառավարության նախաձեռնությունը: Նախարարն իր տեսաուղերձում նշում է, որ խնդիր է դրվել վերափոխելու հոգաբարձուների խորհրդի կազմը, այսինքն ես ընտվեցի վերափոխված խորհրդի կողմից, ընտրվեցի ազատ քվեարկությամբ: Հարցականի տակ դնել այդ հանգամանքը, նշանակում է անարգել պետության կողմից առաջարկվող մեխանիզմը, անարգել այն մասնագետներին, որոնք ընդգրկված են հանրային խորհրդի կազմում»,-ասաց նա:


Արծրունին ընդգծեց, որ բացի դրանից փորձ է արվում ուղղակի վիրավորել Վահան Արծրունի անձին՝ հարցականի տակ դնելով նրա արյունակցական կապը բժշկապետ Վահան Արծրունու հետ: «Երկրագնդի վրա կան մի քանի հոգի, որոնց կարող եմ պատմել իմ տոհմածառը եւ դրանք իմ զավակներն են: Որեւէ մեկը, լինի պարզ քաղաքացի, թե բարձրագույն պետական պաշտոնյա, իրավունք չունի քիթը խոթել այդ տիրույթ, էլ չեմ ասում՝ հարցականներ առաջացնել հանրային մակարդակով»:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52236

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel