Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:
«Մեր տեսանկյունից միջուկային գործարքի ամբողջական կատարմանը վերադարձը կախված է այն բանից, թե մենք չորս ամսվա ընթացքում կստանանք արդյոք վարկ 15 մլրդ դոլարի չափով: Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52233