Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Սիրիայի Իդլիբ նահանգին ԱՄՆ-ի ավիահարվածը:
«ԱՄՆ-ի ռմբակոծությունների հետևանքով շուրջ 700 տեղի բնակիչ է զոհվել։ Իհարկե, այնտեղ կարող են նաև գրոհայիններ լինել, սակայն Իդլիբն աստիճանաբար անհետանում է։ Ավելի վաղ արդեն հողին է հավասարվել Հալեպը։ Իդլիբը նույն իրավիճակում է, ինչ Հալեպը»,-ընդգծել է Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի հասնել նրան, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծվի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52228