Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:


Նախկին պաշտոնյան իշխանական պատասխանողներից պահանջում է հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցել:


Նշենք, որ Արուսյակ Ջուլհակյանը և Մուշեղ Շուշանյանը օգոստոսի 7-ին կայացած ասուլիսում մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Արմեն Գևորգյանի հասցեին:


Հայցադիմումը դատարանում մուտք է գործել սեպտեմբերի 2-ին: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52206