Թուրքիան ստիպված է եղել գնել ռուսական C-400 համակարգերը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադառնալով Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցին, ասել է, որ իրենք ստիպված են եղել գնել այդ համակարգերը, քանի որ դա իրենց համար հրատապ պահանջ էր:


Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն վաճառի Patriot համակարգեր, ապա իրենք կգնեն, իսկ մինչ այդ զենիթահրթիռային համակարգեր կգնեն Ռուսաստանից՝ հավելելով, որ հենց ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներն էին ժամանակին հորդորում կարգավորել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, իսկ հիմա դրա մեջ խնդիր են տեսնում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52193