Թուրքիայի ներքին քաղաքականությունում տեղի են ունենում ֆունդամենտալ փոփոխություններ:
Շարունակվում են զտումները թուրքական բանակում, առկա է տնտեսական ճգնաժամ:
Վերջին 5 տարվա ընթացքում կառուցվել է 3500 մզկիթ և ընդամենը 56 գրադարան, իսկ 1550 դպրոց և բուհ փակվել է: Բացվել է 220 նոր բանտ՝այսպիսին է իրավիճակն այսօրվա Թուրքիայում:
Քաղաքագետ Բասքըն Օրանը հայտարարել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կյանքի ճանապարհը մոտենում է ավարտին, իսկ Էրդողանը փորձում է լրացուցիչ ժամանակ շահել:
Ըստ նրա, Էրդողանը գնալով ավելի դաժան է դառնալու ու դա հանգեցնելու է ԱԶԿ-ից նոր անդամների լքմանը:
Նա հավելել է, որ Թուրքիան ստանալու է թյուրք-իսլամական իշխանությունների դեմ լավ պատվաստում և այլևս երբեք այդպիսի ուժեր Թուրքիայում իշխանության չեն գա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52192