Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
«Այսօր առավոտյան տեղի է ունեցել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը: Ես որպես կուսակցության նախագահ վարչապետի պաշտոնի համար առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թեկնածությունը»,-ասել է Իվանիշվիլին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52190