Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը՝ AZAL-ը և Չինաստանի զբոսաշրջային առաջատար HCG International Travel Group ընկերությունը պայմանագիր են կնքել Բաքու-Պեկին-Բաքու ուղղությամբ չարթերային թռիչքներ իրականացնելու մասին:
Փաստաթղթի տակ իրենց ստորագրություն են դրել AZAL-ի ներկայացուցիչ Ջամիլ Մանիզադեն և HCG International Travel Group ընկերության տնօրեն Հե Յոնգը (He Yong):
Կողմերը նաև քննարկել են 2020 թվականին Ադրբեջանից դեպի Չինաստան այլ ուղղություններով չվերթների կազմակերպման հարցը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52188