Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները, սակայն նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրով «վեցյակի» ձեւաչափով:
«Եթե ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները հանի, կկարողանա, ինչպես նախկինում, երկխոսության մեջ մտնել «5+1» (խմբի) շրջանակում»,- հայտարարել է Ռոհանին, որի խոսքը մոեջբերվել է նրա պաշտոնական կայքում:
Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունների մասին խոսք չկա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52172