Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ Eternity-2019 եռակողմ զորավարժությունները:
Փորձագետ Անդրեյ Կոշկինը հայտարարել է, որ Վրաստանը մասնակցելով այդ զորավարժություններին ցանկանում է բարձրացնել իր զինուժի մարտունակությունը:
Ըստ նրա, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել Դաշինքին ու վրացական կողմի մասնակցությունը կարող է մեկ քայլով մոտեցնել Վրաստանին ՆԱՏՕ-ին:
Նա նշել է, որ Ադրբեջանն էլ իր խնդիրներն է լուծում տարածաշրջանում՝կապված ՀՀ-ի հետ բարդ հարաբերություններով:
Փորձագետը հավելել է, որ զորավարժություններն օգնում են Բաքվին ցույց տալ, որ Ադրբեջանը միայնակ չէ տարածաշրջանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52169