ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը այցելել է հարավ-արևելյան սահմանագոտի

Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։


ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։


Գլխավոր շտաբի պետը նաեւ զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52156