ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կժամանի Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը»,- նշված է կայքում:


Ֆեդերացիան հայտնում է, որ Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները կներկայացնի շուտով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52142