Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 102.500.283,98 մանաթ, 213.577,88 դոլար, 17.266,0 եվրո և 5 000 ռուբլի գումար:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17ին` Ադրբեջանի նախագահի հրամանով:
Ըստ հիմնադրամի կանոնադրության, միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում ադրբեջանական օրենսդրությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52137