2019 թ. հուլիսի վերջին, Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԿԲ) տնօրինության տակ գտնվող արժութային պահուստները հասել են 5.962 միլիարդ դոլարի, ինչը տարվա կտրվածքով աճել է 7,5 տոկոսով:
Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալներին:
Նախորդ ամսվա համեմատ արտարժույթի պահուստներն աճել են 23,4 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ` 337,1 միլիոն դոլարով:
2018 թ. Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն աճել են 287.9 միլիոն դոլարով, 2017 թվականին՝ 1,36 միլիարդ դոլարով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52122