Այսօր մեկնարկում են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի համատեղ TurAz Qartalı-2019 զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«TurAz Qartalı-2019» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններին մասնակցող Թուրքիայի զինծառայողների հերթական խումբը ժամանել է Ադրբեջան:
Զորավարժություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 2-ից 16-ը, մասնակցում են մինչև 30 ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, Ф-16, Су-25, П-235 «Kasa» ինքնաթիռներ, ինչպես նաև Ми -35, Ми -17, «Sikorsky» UH--70, CH-47 «Chinook» և ATAK / AH-1W ուղղաթիռներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52117