Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները համակարգչային աջակցությամբ:
Զորավարժությունների ընթացքում, որոնք կունենան տեսական և գործնական մաս, երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները կանցկացվեն ինչպես Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում, այնպես էլ դաշտային պայմաններում:
Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 6-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52112