Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցությունից:
«Մենք մտադիր չենք հրաժարվել ո՛չ ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ո՛չ մեր դաշնակիցներից»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում իր ունեցած ելույթում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել է, որ Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը՝ չնայած ՌԴ-ից С-400 հակաօդային համալիրի գնմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52100