Սեյրան Օհանյան. Թուրքիան աջակցում է "Իսլամական պետությանը"

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վստահության մեխանիզմի ստեղծմանը․ - «Հարցի լուծման ճանապարհներից մեկը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որոնց հիմքում, անկասկած, մեծ դերակատարություն ունեն նաև միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմները: Ցանկացած տիպի վերահսկման մեխանիզմների տեղակայումը մեր սահմանին կաջակցի այդ գործունեության իրականացմանը»:

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են, մասնավորապես, հայ-ադրբեջանական նոր պատերազմը բացառելու համար ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ: Արձագանքելով այդ նախաձեռնությանը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ «սատարում է ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմների ընդլայնումը և շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքերի տեղադրումը»:

«Շփման գիծը անընդհատ գտնվում է խախտումների, շարժի, ստորաբաժանումների, դիվերսիոն խմբերի և կրակի ազդեցության տակ: Եվ այդ իրավիճակում չափազանց դժվար է այդ խնդիրները իրականացնելը, բայց միջազգային հանրությունը և պատասխանատու կառույցները պետք է այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանեն, որի համար մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք և ողջունում ենք», - հավելեց Օհանյանը, հայտնում է Ազատրությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպել էր Հունաստանի իր գործընկերոջ՝ պաշտոնական այցով այսօր Երևան ժամանած Պանայոտիս Կամմենոսի հետ միասին: Նախարարները քննարկել են անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր:

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին: «Տարածաշրջանում կան պետություններ՝ հանձինս Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը»՝ համապատասխան խնդիրներ իրականացնելու համար: Այդ ամենը մենք դատապարտում ենք: Դատապարտում ենք նաև այն առումով, որ այն ուղղված է մեր ռազմավարական գործընկերների նկատմամբ», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Հունաստանի պաշտպանության նախարարը, փաստորեն, մեղադրեց ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային՝ միջազգային հանրությանը կեղծ տեղեկություն ներկայացնելու համար․ - «Մի քանի օր առաջ Սիրիայի օդային տարածքում խոցվեց ռուսական ռմբակոծիչը: Թուրքիան չկարողացավ ապացուցել, որ խախտվել է իր օդային սահմանը, և ռուսական ինքնաթիռը փաստացի խոցվեց Սիրիայի օդային տարածքում: Թուրքիան շարունակում է տարածաշրջանում զբաղվել սադրանքներով, չի հարգում միջազգային իրավունքը, խախտում է Հունաստանի օդային սահմանները: Համաձայն եմ Հաայստանի պաշտպանության նախարարի հետ, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը»: Ակնհայտ է, որ Թուրքիայում տեղի է ունենում ապօրինի նավթի, զենքերի, թմրամիջոցների ու մարդկանց տեղաշարժ, ու այդ ողջ գումարը հոսում է ահաբեկիչներին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5209

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online