Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին, հայտնում է Mehr գործակալությունը:
«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոհանիին և Իրանի առաջնորդը կայցելի Հայաստան առաջիկա շաբաթներին»,- նշել է Սաջադին:
Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Երեւան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այդ մասին Փաշինյանն ասել է Ղրղզստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52086