Հայաստանում ՌԴ դեսպանության պաշտոնական կայքի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի մեկնաբանությունները՝ Հայաստանում անցկացրած արձակուրդի մասին։
«Առաջին արձակուրդս ընտանիքիս հետ անցկացրի հավատարմագրված երկրում, Ջերմուկում։ Տպավորվեցինք բնության գեղեցկությամբ եւ հարստությամբ։ Հայաստանին ցանկանում ենք հաջողություններ ամառանոցային եւ զբոսաշրջային պոտենցիալի զարգացման գործում։ Ուրախ ենք, որ այն ըստ արժանվույն է գնահատվում շատ ռուսաստանցիների կողմից»,- նշել է դեսպանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52043