Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նախնական տվյլաների համաձայն, 2019 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6,1%, իսկ ընթացիկ տարվա 7 ամիսների իրական միջին աճը կազմել է 5,1%, հայտնում է 1tv.ge-ն:
Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճ է գրանցվել շինարարության, վերամշակող արտադրության, առևտրի, անշարժ գույքի և այլ ոլորտներում: Անկում է գրանցվել լեռնաարդյունաբերական ոլորոտւմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52017