Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել քայլեր ձեռնարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: Այս մասիննա ասել է հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, «Նորմանդյան ձևաչափով գագաթնաժողովին ընդառաջ», որը կայանալու է սեպտեմբերին, Մակրոնը կոչ է արել Զելենսկուն Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման համար առաջընթաց արձանագրել անվտանգության միջոցառումների միջոցով: «Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նախագահները և նրանց խորհրդատուները սերտ կապի մեջ կլինեն այս նպատակով», - ընդգծել են Մակրոնի վարչակազմից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51994