Ռուսաստանը կվճարի Եվրախորհրդի բյուջե իր պարտքը 2017 և 2018 թվականների համար, գումարը կկազմի ավելի քան 54 միլիոն եվրո: Այս մասին ասվում է ՌԴ Կառավարության որոշման մեջ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ որոշման մասին Ռուսաստանի արտգործնախարարությունը կտեղեկացնի Եվրախորհրդին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Մոսկվան շուտով կփոխանցի իր գումարը Եվրոպայի խորհրդին:
ԵԽ-ն դեռ չի արձագանքել արված հայտարարություններին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51969