Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կպահպանի իր պաշտոնը նոր կառավարությունում, որը կձևավորվի հինգշաբթի: Այս մասին հայտնում է РՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:
««Ժողովրդի ծառաները» խմբակցության հանդիպման ժամանակ պատգամավորներին ասվել է, որ Ավակովը մնում է նախարար: Այս տեղեկությունը հաստատեց նաև «Ձախ ափ» պարբերականը: «Արսեն Ավակովը հնարավոր է մնա նոր կաբինետում որպես «ժամանակավոր նախարար»: Նման առաջարկ արվել է հինգշաբթի «Ժողովրդի ծառաները» խմբակցության նիստում LB.ua-ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը: Նա կունենա նոր տեղակալներ, որոնց թվից էլ երեք-չորս ամսից կընտրվեի նախարարության նոր ղեկավարը», - գրում է թերթը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51952