2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ: Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից:
Դուխով մարզվեք մեր սիրելի ապագա չեմպիոններ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51946