Կառավարությունը այսօրվա նիստում հարկային արտոնություններ տրամադրեց մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ծրագրերը նշեց, որ կառավարության նախորդ նիստում անդրադարձել էին ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: Նրա խոսքով, այսօր խոսքն արդեն շուրջ 24 մլրդ դրամի ներդրումային ծրագրի մասին է.
«Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում մենք քննարկել ենք 34 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և կոնկրետ որոշում ենք կայացրել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51928