ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։
Սահմանադրական դատարանից հայտնում են, որ Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել ՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Դատաքննությունը նշանակվել է սեպտեմբերի 3–ին ժամը 11։00–ին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննի Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։
Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51902