ՀԱՊԿ ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերին Նյու Յորքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում: Այն կկայանա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:


«Օգոստոսի 28-ին քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վերհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51897