Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 34 դատապարտյալի՝ Մարիամոբայի տոնի՝ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ:
«2018 թվականի դեկտեմբերի 17-ից Վրաստանի նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներում է շնորհել ընդհանուր առմամբ 91 մարդու», - հայտնում են Վրաստանի նախագահի աշխատակազմից, գրում է EADaily-ն:
Ներում շնորհվածների թվում կա մեկ անչափահաս և ութ կին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51893