«1000 դրամների» հիմնադրամը հատուցում է տրամադրել 11 զոհված զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքից:


Հիշեցնենք, որ հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:


Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:


Հատուցումների անվանական ցանկը՝ այստեղ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51890