Փաշինյանը չի մասնակցի Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին. ԱԳՆ

Հայաստանը չի հաստատել է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:


«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասաց Նաղդալյանը:


Ավելի վաղ, Լեհաստանում կայանալիք համաժողովի պաշտոնական կայքը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-5-ը կմասնակցի Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: 


Կայքը Փաշինյանին ներկայացնում է, իբրև ֆորումի ամենակարևոր հյուրերից մեկը, ով կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում:


Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու է շուրջ 4500 մասնակից տարբեր երկրներից:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51870