Սալոմե Զուրաբիշվիլին նշել է Ռուսաստանի հետ երկխոսության համար նախապայմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ միայն Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող Է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար և միայն այդ դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին:


Euronews ռադիոալիքին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին նշել է, որ Ռուսաստանի հետ ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար Վրաստանին անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել.


«Բացի այդ, Ռուսաստանը պետք Է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում»,-ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51864