Հայաստանի թատրոնների հաճախելիությունը աճել է 41 տոկոսով

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Այս մասին Facebook իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ»,-գրել է վարչապետը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51861