Պակիստանի վարչապետ Իմրան Խանը ցանկանում է Հնդկաստանի համար փակել օդային տարածքը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Twitter-ում գրել է Պակիստանի գիտության և տեխնոլոգիաների նախարար Ֆավադ Չոուդխուրին:
Բացի այդ, կառավարության նիստում առաջարկվել է նաև արգելել օգտագործել Պակիստանի ցամաքային ուղիները Աֆղանստանի և Հնդկաստանի հետ առևտրի համար:
«Այս որոշումների իրավական ձևակերպումները քննարկվում են ... Հնդկաստանի վարչապետը սկսել է, մենք կավարտենք», - գրել է Չոուդխուրին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51855