ԼՂ հակամարտության ծագման վերաբերյալ բազային տեղեկատվության թարմացումը կարևոր է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որ անընդհատ թարմացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման և պատճառների վերաբերյալ բազային տեղեկատվությունը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:


«Չափազանց դառնացած եմ այն իրավիճակից, որով որպես վարչապետ ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և, ընդհանրապես, Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Նախորդ տարի ԱԳՆ-ում առիթ ունեցել եմ ասելու, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը, և այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ, երբեմն Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցություններ վարելիս: Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, որովհետև հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարվա ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և, որ ավելի վատ է, նենգափոխվում: Մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին, և հետևողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է նաև միջազգային հանրության մոտ հասկանալի դարձնել, օրինակ` Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ղարաբաղի հակամարտությունների տարբերությունը:


«Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է թե միջազգային, թե տարածաշրջանային առումով: Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, օրինակ, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և հետ վերադառնալ, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկում միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունը»,- ասաց Փաշինյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51812

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online