Մինչև տարեվերջ Հայաստանը Եթովպիայում կբացի դեսպանատուն: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն.
«Մենք այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում, որը նաև Աֆրիկյան Միության կենտրոնակայանն է ու տարածաշրջանի յուրօրինակ դարպասը»,- ասաց նա:
Նախարարը շեշտեց, որ Հայաստանի համար աֆրիկյան ուղղությունը կարևորվում է նաև զարգացման օրակարգի առաջմղման տեսակետից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51796