ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-5-ը կմասնակցի Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Այս մասին ասված է ֆորումի պաշտոնական կայքում:
Կայքը Փաշինյանին ներկայացնում է, իբրև ֆորումի ամենակարևոր հյուրերից մեկը, ով կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու է շուրջ 4500 մասնակից տարբեր երկրներից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51778