Մամուլ. Փաշինյանը մենակ է մնացել Ամուլսարի խնդրով. «Իմ քայլ»-ականները կպատժվեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների և հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում և այլն։ Հիմա մտածում են՝ ինչպես պատժեն դեմ դուրս եկածներին։ Թեև հասկանում են, որ դա հեշտ չէ, քանի որ խմբակցությունից չեն կարող հեռացնել և չեն ուզում ֆրակցիոնիզմի հող ստեղծել․ այս փուլում դա կվնասի հազար խնդիր ունեցող իշխանություններին։ Բայց պատժի շուրջ մտմտում են, և չի բացառվում, որ անհատական գործողություններ մտածեն, որպեսզի հետայսու թիմը հասկանա՝ վարչապետի խոսքին ու կամքին հակառակվելը հղի է ծանր հետևանքներով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում՝ ու­ժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողով­ների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշմանն աջակցելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործման հարցում կարծես թե շահագրգիռ են կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ: Պարզվում է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից առաջ 2009-2011թթ. «Արդշինբանկի» վարչության նախագահ աշխատած Ներսես Կարամանուկյանը 2011-2013թթ. եղել է «Lydian International» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն: «Լիդիան» ընկերությունը այլ թելերով ևս կապված է փաստացի Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Արդշինբանկի» հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող մի գործի շրջանակում Հայաստանի արդարադատության նախարարությունն օգտվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի փաստաբանական ընկերության ծառայությունից՝ Հայաստանի բյուջեից այդ ընկերությանը փոխանցելով հազարավոր դոլարներ: Հիշեցնենք, որ ժամանակին տեղեկություններ հայտնվեցին, որ այդ ընկերության բաժնետերերից է նաև գործող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Մի խոսքով՝ մարդիկ տարբեր «ֆրոնտներով» փող են սարքում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահը երեկ իր կարգադրությամբ փաստեց, որ ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն ապօրինի է։ Շուրջ 2 ամիս է՝ մենք անդրադառնում ենք այդ գործընթացին, ներկայացնում իրավաբանների տեսակետները, որ հուլիսի 12-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված որոշման հիման վրա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում իրականացվող կադրային ջարդը, մասնավորապես՝ պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկելու որոշումը, հակաօրինական է։ Նախ՝ որովհետև, ըստ օրենքի, չեն հրապարակվել որոշումն ու հաստիքացուցակը, երկրորդ՝ որ աշխատակիցները պատշաճ չեն ծանուցվել և այլն։ Երեկ ԱԺ նախագահը կարգադրության առաջին տողով նախ արդարանում էր, թե 2017 թ․ մայիսից սկսած՝ օրենքի պահանջը չի կատարվել, և նախագահի կարգադրությունները հիմնականում չեն հրապարակվել, ասել կուզի՝ որոշել են «հետ չմնալ» հներից՝ եթե հները չեն հրապարակել, մենք էլ չենք հրապարակի։ Ապա նույն կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին մի շարք հանձնարարականներ է տվել՝ հրապարակել կառուցվածքային փոփոխությունները, հաստիքացուցակը հաստատելու մասին որոշումները, ինչպես նաև չեղարկել աշխատակազմի ղեկավարի մի շարք որոշումներ, մասնավորապես՝ վարչության պետերին ազատելու մասին։ Փաստորեն, ԱԺ ղեկավարությունը որոշել էր անօրինական ջարդ իրականացնել, սակայն բարձրացված աղմուկի արդյունքում պլանը ձախողվեց։ Իսկ թե ով պետք է հատուցի այն բարոյական վնասները, որոնք այս ամիսներին կրեցին ապօրինաբար վռնդվող աշխատակիցները, ոմանք էլ առողջությամբ վճարեցին, պարզ չէ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրա­մի գույքի պակասորդի վերաբերյալ: Աշխատակազմի ղե­կավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ և այլն: Դա­տախազությունում փաստի առթիվ գործ է հա­րուցվել: Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը՝ դեռևս անցած տարի: Դրանք բաժանվել են արտասահմանից եկած լրագրողներին և հյուրերին, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, մոռանալով, իրենց հետ են տարել ԱԺ-ին պատկանող գույքը: ԱԺ մեր աղբյուրը փոխանցեց, որ ականջակալնե­րից մեկը, օրինակ, Սերժ Թանկյանն է տարել, որը Փաշինյանի ընտրությանը հետևում էր խորհրդարանի՝ լրագրողների համար նա­խատեսված օթյակից: Իսկ համակարգիչնե­րը նիստերի դահլիճում պատգամավորների ծառայողական նեթբուքներն են, որոնք նոր իշխանությունների ժամանակ փոխարինվե­ցին հայրենական արտադրության Արմթաբներով: Նոր ԱԺ-ն ձևավորվելուց հետո դրանք առանց հանձնում-ընդունման բաժանվել են իրենց աշխատասենյակում համակարգիչ ունե­նալու խնդրանքով դիմած պատգամավորներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում անհետացած գույքի մասին մեր հարցին ի պա­տասխան ասաց. «Ո՞ւմ ժամանակ է եղել: Եղել է, թե չի եղել գույքի անհետացում, դա կպարզի քննությունը, եկեք սպասենք»»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է: Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենևին բացառելի չէ շրջադարձը և հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ փարատված չեն, և Հայաստանը կայացնում է ռիսկի չգնալու որոշում: Հետո գնում ենք միջազգային արբիտրա՞ժ, թե մտածում ենք առնվազն ժամանակ ձգելու որևէ տարբերակ՝ սա այլ հարց է: Բայց եթե կայացվում է հանքի շահագործման աներկբա և անբեկանելի որոշում, ապա հասկանալի է, որ այն պետք է իրականացվի, այլապես կայացված, բայց չիրականացված որոշումը աշխատելու է իշխանության դեմ:


Եվ այստեղ առաջանում է հարցը՝ «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞, և կառաջանա՞ քաղաքական մեծամասնության ճգնաժամ: Պետք է նկատել, որ իշխող խմբակցությունն ունի բավականին մեծ տոկոս՝ «պառակտման լյուֆտի» համար: Իհարկե, վտանգի տակ կհայտնվի, այսպես ասած, երկու երրորդը, սակայն պարզ մեծամասնությունը կարող է մնալ «անձեռնմխելի»: Սա էլ անշուշտ նոր իրավիճակ է՝ հաշվի առնելով այն, որ կա Սահմանադրության փոփոխության, այսպես ասած, սահմանադրական օրենքների մեծ օրակարգ, որոնք իշխանությունից պահանջելու են հենց, այսպես ասած, երկու երրորդը՝ մեծամասնությունը: Հետևաբար տրոհումը կարող է բերել խնդիրների: Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում տրոհում, և արդյոք չափազանցված չէ՞ այդ դիտարկումը: Ի՞նչ են անելու պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարին: Լքելո՞ւ են խորհրդարանը: Այդ դեպքում արդյոք ցուցակում չե՞ն լինելու փոխարինողներ: Եթե խորհրդարանը չեն լքում, արդյոք մնացյալ հարցերում պարզապես ինքնանպատակ դե՞մ են քվեարկում՝ ինչ է թե վարչապետը և կառավարությունը Ամուլսարի հարցում կայացրել են այլ որոշում: Այդ հարցադրումներին հնարավոր է ավելացնել շատերը, և պարզ կդառնա, որ խորհրդարանական մեծամասնության ճգնաժամն այնքան էլ իրատեսական չէ: Ըստ այդմ՝ խիստ տեսական է և թերևս ցանկալին իրականության տեղ դիտարկել է նշանակում այդ համատեքստում արտահերթ ընտրության պատճառահետևանքային կապ կառուցելը:


Այլ է հարցը, որ հարցն օրակարգում տեղ ստանա ավելի լայն ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, եթե ձևավորվի հանքի շահագործման կառավարության որոշման դեմ լայն հանրային դիմադրություն, կառավարությունն այն հաղթահարելու համար դիմի իրավապահ և ուժային գործիքի: Այստեղ արդեն շատ բան կախված է քաղաքական ուժերից: Նրանք կմիավորվե՞ն այդ խնդրի շուրջ, և կստացվի՞ ձնագնդի էֆեկտ, որն իշխանությանը կստիպի կա՛մ ձեռնամուխ լինել ուժային լայն գործողությունների, կա՛մ գնալ քաղաքական հանգուցալուծման արտահերթ ընտրական ճանապարհով: Ամբողջ հարցը, սակայն, այն է այդ ուժերի համար, որ քաղաքական ճգնաժամ հասունացնել նրանք կարող են, մինչդեռ նրանց բոլորի դեպքում թերևս հարց է՝ իսկ կարո՞ղ են հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը: Ակնառու է, որ դա կարող են ոչ բոլորը՝ Փաշինյանի առաջնորդած ուժից բացի: Անգամ ներկայումս խորհրդարանում եղած մյուս երկու ուժերը: Գործնականում բոլորի համար անցողիկ շեմը խնդիր է: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի անցնի: Դա նշանակում է, որ երաշխավորված չէ, թե ով կանցնի, որովհետև անցնողներ անկասկած կլինեն: Իսկ այստեղ կարող է ստացվել, որ բոլորը կարող են մասնակցել քաղաքական ճգնաժամի հասունացմանը, իսկ դրանից օգտվել կկարողանա մեկ-երկու ուժ»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավա­րությունը ցանկանում է փո­խել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շեր­տի վաճառքը... Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունա­հանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտա­գործվում է պակաս արդյու­նավետ հողերի բարելավ­ման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»: Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտա­կար հանածոների արդյու­նահանման աշխատանք­ներ կատարելիս հողի բեր­րի շերտը հանվում և օգ­տագործվում է պակաս ար­դյունավետ հողերի բարե­լավման համար: Հողի բեր­րի շերտի վաճառքը թույ­լատրվում է Կառավարու­թյան որոշմամբ»: Թե ում է պատրաստվում վաճառել Հայաստանի կառավարու­թյունը հողի բերրի շերտը, հայտնի չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետևանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին: Ու այս առումով խիստ ուշագրավ է 2019 թվականի հունիսի 27-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված թիվ 728-Ն որոշումը, որով փոփոխություններ են իրականացվել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ։ Բանն այն է, որ Հայաստանում կա ընդամենը մեկ նմանատիպ սարքավորում, որն ունի 15 ՄԷՎ հզորություն: Եվ Առողջապահության նախարարությունը հունիսի 27-ի նիստին ներկայացրել է Կառավարության որոշման նախագիծ, որտեղ կա սահմանափակում, և կատարվել են փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես 11-րդ մասի 3.1 կետն ասում է.


«Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում»: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մրցակցային առավելություն է տվել կոնկրետ սարքավորման, որը, ի դեպ պատկանում է մասնավոր ընկերությանը։ Ինչու հենց նրանց` հարցի մյուս կողմն է: Բայց այս պահին ստացվում է, որ այն արարքը, որի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեղադրում էր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, գրեթե նույնությամբ ինքն է կրկնել, որը հաստատվել է կառավարության որոշմամբ։ Թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչպիսի ռիսկեր կան, և ինչպիսին է ճառագայթային բուժման իրավիճակը հանրապետությունում, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժնի վարիչ Թաթուլ Սաղաթելյանի հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկու­թյուններով՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցներն անհամբեր սպասում են օգոստոսի 31-ին, քանի որ այդ օրը լրանում է այն մեկ ամիսը, որ պետք է ԼՂՀ ԿԸՀ-ն խորհրդարան ուղարկի բաբայանականների կողմից հավաքված ստորագրությունների արդյունքները: Արդեն ԼՂՀ ԱԺ-ում կորոշվի՝ արդյոք Սամվել Բաբայանին հնարավորություն կտան մաս­նակցելու Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին: Իսկ այս ժամանակահատվածում Բաբայանի թիմը փորձում է Արցախում ժողովրդի տրամադրվածությունը պարզել, հասկանալ այն դիրքորոշումը, որն ունեն իրենց թիմի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է այդ ստորագրահավաքներին, ապա, ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների, Արցախի խորհրդարա­նում այնքան էլ հակված չեն դրանց ընդունմանը»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունե­ցած իշխանափոխությունից հետո էականորեն ակտիվացել է Արցախի կուսակցական կյանքը: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում գրանցվել են 10 կուսակցու­թյուններ՝ կրկնապատկելով գոյություն ունեցողների թի­վը: Նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը շա­րունակվում է»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51772

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel