Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաեւ խորհրդարանի փոխխոսնակները եւ բոլոր խմբակցությունների ղեկավարները:
ԱԺ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկաման խմբի անդամների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51734