Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում

Աբխազիայում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ավելի քան 50% ձայն, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթելու համար: Այս մասին հայտնում է երկրի ԿԸՀ-ն:


Նախնական արդյունքները կհայտարարվեն օգոստոսի 26-ին, ժամը 10:00-ին:


Առաջին փուլում ինը հոգի էին պայքարում նախագահի պաշտոնի համար, առաջատարն է գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան առաջատար է: Նրան ձայների փոքր տարբերությամբ հաջորդում է նախկին արտգործնախարար Օլեգ Արշբան և «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան: Վերջինս հայտարարել է, որ կշարունակի պայքարը երկրորդ փուլում:


Եթե երկրորդ փուլ տեղի ունենա,  ապա, ըստ օրենքի, ընտրությունները պետք է անցկացվեն երկու շաբաթվա ընթացքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51712