Երևանում թաղային հեղինակություն է սպանվել

Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է թաղային հեղինակություն՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։


Նշված օրը ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել:


Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:


«Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, այնուհետեւ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:


Մամուլը տեղեկացրել էր, որ վիրավորներից է նաեւ Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերը։ Նախնական վարկածով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա եւ Համբարձում Առաքելյանի միջեւ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51706