Մոսկվան Անկարայի հետ ճգնաժամը հաղթահարելու երեք նախապայման է առաջ քաշել

Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կարլովը Մոսկվայի ու Անկարայի միջև առկա ճգնաժամը հաղթահարելու երեք նախապայման է նախանշել:

Նրա խոսքով, Թուրքիան պետք է ներողություն խնդրի ռուսական ինքնաթիռին հարվածելու համար, որը հանգեցրել է երկու ռուսաստանցի զինվորականի մահվան, ինչպես նաև հայտնաբերի և պատժի մեղավորներին: Բացի այդ, Թուրքիայի պետք է փոխհատուցում վճարի ռուսական կողմին:

Կարլովը նշել է, որ եթե իրենց սպասելիքները չարդարանան, Թուրքիայի այլ հայտարարություններն արդյունք չեն ունենա: Ըստ նրա, Անկարան հայտարարում է, թե հետաքրքրված է երկխոսությամբ, սակայն միաժամանակ այդ դիրքորոշմանը հակասող հայտարարություններ են անում:

Դիվանագետը նշել է, որ ինքնաթիռը լքած ռուսաստանցի զինվորականը սպանվել է Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի կողմից: Կարլովի խոսքով, Չելիքն ազատ խոսում էր թուրքերեն, երբ հայտնվեց տեսախցիկների առջև օդաչուի պարաշյուտի մի մասը ձեռքին, փոխանցում է Ռիա Նովոստին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5170